հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ի այսօրվա իրավիճակի հիմքը Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ ճանաչելու Փաշինյանի որոշումն էր․ Պեսկով

ԼՂ-ի այսօրվա իրավիճակի հիմքը Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ ճանաչելու Փաշինյանի որոշումն էր․ Պեսկով

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը լիովին երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հերքեց նաև այն մեղադրանքները, թե իբր երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, դա չի համապատասխանում իրականությանը։

"ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բացարձակապես անփոխարինելի են։ Սա հասկանում է նաև Հայաստանում մեծամասնությունը",-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրավիճակի հիմքը Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ ճանաչելու Փաշինյանի որոշումն էր․ "Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք"։

  • Կիսվել: