շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԼՂ հիմնախնդիրն այնքան խորը փակուղում է, որ դրա շուտափույթ կարգավորման հետ հույսեր կապելը միամտություն է․ Սաֆարյան

ԼՂ հիմնախնդիրն այնքան խորը փակուղում է, որ դրա շուտափույթ կարգավորման հետ հույսեր կապելը միամտություն է․ Սաֆարյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ըստ քաղաքագետի, այնքան խորը փակուղում է, որ դրա շուտափույթ կարգավորման հետ հույսեր կապելն ուղղակի միամտություն է:  Այս մասին այսօր «Ժնևյան ինտենսիվ բանակցությունների հետքերով» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Անդրադառնալով բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության խնդրին՝ քաղաքագետը նկատեց, որ, օրինակ, լրագրողների փոխայցելությունների ծրագրում Արցախից լրագրողի ներգրավմամբ Ադրբեջանին ադապտացնում են Ստեփանակերտի մասնակցության խնդրին:

«Արցախին բանակցություններից հեռացնելն ավելի հեշտ էր, և դա արվեց, ցավոք, նաև հայկական կողմի և Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշման արդյունքում, բայց այժմ մենք ստիպված ենք 1998 թվականին կայացված այդ խայտառակ որոշումը հետ շրջելու, դրա հետևանքները վերացնելու և Արցախին բանակցային պրոցես վերադարձնելու տևական ու բարդ խնդրի լուծմանը»,- ասաց Սաֆարյանը:

 

  • Կիսվել: