երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ հայությունն այսօր էլ կանգնած է բնաջնջման վտանգի առջև․ Զատուլինը «Լազարյան ակումբի» անունից հայտարարություն է տարածել

ԼՂ հայությունն այսօր էլ կանգնած է բնաջնջման վտանգի առջև․ Զատուլինը «Լազարյան ակումբի» անունից հայտարարություն է տարածել

Դ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը կազմակերպության անունից հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների կապակցությամբ:
 
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ կանգնած է բնաջնջման վտանգի առջև և անհրաժեշտ է միավորել ջանքերը նոր ողբերգությունը կանխելու համար:
 
Քաղաքական գործչի խոսքով՝ նախորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը աջակցելուց և այնտեղ դարեր շարունակ բնակվող հայրենակիցների ճակատագրի հանդեպ հետաքրքրությունից հրաժարվելու մասին:
 
Դրանից անմիջապես հետո Բաքվում նոր վերջնագիր առաջ քաշեցին՝ կա՛մ Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիություն են ընդունում, կա՛մ պետք է հեռանան՝ թողնելով այդ հողը։
 
Լեռնային Ղարաբաղի ճակատագրում նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ «Լազարյան ակումբն» իր բողոքն է հայտնում Ղարաբաղի ժողովրդին ազատության և ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի դեմ:
Հայտարարության հեղինակները Հայաստանի գործող իշխանությանը մեղադրում են ազգային դավաճանության մեջ, որն ուղեկցվում է կա՛մ երկրի նախկին ղեկավարների, կա՛մ Ռուսաստանի հասցեին անընդհատ հնչող մեղադրանքներով, ինչպես նաև պատմական թշնամիներին քծնելով:
 
 

  • Կիսվել: