հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂ բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման․ Փաշինյան

ԼՂ բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման․ Փաշինյան

Բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նշանակված հանդիպում չկա, կան քննարկումներ:

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին՝ Փաշինյանն այն կառուցողական համարեց.

«Հայտարարությունը համապատասխանում է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ մեր պատկերացումներին:

Մենք բանակցային գործընթացում ունենք սկզբունքներ, բայց նաև ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման: Չենք ասում, որ մինչև այդ հարցերը չլուծվեն չենք բանակցի:

Եթե բոլոր հարցերը լուծվել են, ուրեմն բանակցելու կարիք չկա: Այսինքն, բանակցություններն այդ հարցերի լուծման համար են, ոչ թե պետք է այդ հարցերը լուծվեն, հետո բանակցություններ լինեն»:

Փաշինյանի խոսքով՝ նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս:

  • Կիսվել: