հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնել ՀՔԾ հրավիրվելու մասին

Լևոն Քոչարյանը մանրամասներ է հայտնել ՀՔԾ հրավիրվելու մասին

Մեզ որպես վկա կանչել են կապված Արմեն Թավադյանի գործի հետ․․․ էն ենթադրյալ աջակցի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լևոն Քոչարյանը՝ խոսելով իր և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի ՀՔԾ գնալու մասին:

«Մենք՝ ես և եղբայրս ցուցմունք չենք տվել, վկայություն չենք տվել: Մենք բազմիցս հայտարարել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը՝ պետից սկսած: Քանի անգամ անմեղության կանխավարկած են խախտել, մնացած բոլոր գործերը որոնք արվում են։ Մի խոսքով՝ նպատակահարմար չենք գտել ինչ-որ բան խոսել»,-ասել է նա:

«Ավելի մանրամասն փաստաբանը կբացատրի։ Մեր՝ այնտեղ լինելը տևել է առավելագույնը 20 րոպե: Ցուցմունք տալուց հրաժարվելու հետ կապված ձևակերպումներն են արվել և վերջ»,-հավելել է կրտսեր Քոչարյանը:

  • Կիսվել: