հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լավրովն ու Զարիֆը խիստ անհանգստացած են ԼՂ հակամարտության աննախադեպ սրացմամբ

Լավրովն ու Զարիֆը խիստ անհանգստացած են ԼՂ հակամարտության աննախադեպ սրացմամբ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Զարիֆն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱԳ նախարարները նշել են, որ խիստ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության աննախադեպ սրացմամբ։

Ընդգծվել է հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից  անօրինական զինված խմբավորումների ծայրահեղական ահաբեկիչների ներգրավման վտանգավորությունը։

Արձանագրվել է դիվանագիտական լուծման այլընտրանք չլինելու փաստը, որի սկիզբը պետք է լինի հրադադարն  առանց նախապայմանների։

 

  • Կիսվել: