երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լավրովի՝ Բաքու այցից հետո Բերձորի ճանապարհը կբացվի՞․ «Հրապարակ»

Լավրովի՝ Բաքու այցից հետո Բերձորի ճանապարհը կբացվի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախում կարծում են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու այցից հետո հնարավոր է Բերձորի ճանապարհը բացվի։ Այս սպասումները հիմնված են այն խոսակցությունների վրա, որ ՌԴ-ն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու, որ ինքն է տարածաշրջանում ասողը։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը չընկրկեց անգամ Հաագայի դատարանի որոշումից՝ չկատարելով ճանապարհը բացելու պահանջը։ Իսկ Լավրովը մի այցով հարցը կլուծի։

Սակայն Արցախում խանդավառված չեն այդ հեռանկարից, քանի որ վստահ են, որ դրա դիմաց իրենց պարտադրելու են կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Լավրովը Բաքու է մեկնել երեկ՝ երկօրյա այցով: Ուրբաթ օրը երկու կողմի ներկայացուցիչների՝ ռուս խաղաղապահների շտաբում ունեցած հանդիպումից հետո նույնիսկ հայտարարվեց․ «Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որ կարճ ժամկետում բացվի Արցախի ճանապարհը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: