շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լաչինի միջանցքի հետ կապված ՀՀ իշխանությունների աշխատանքը այս պահին որեւէ ձեւով չի կարող գոհացուցիչ լինել. Աբրահամյան

Լաչինի միջանցքի հետ կապված ՀՀ իշխանությունների աշխատանքը այս պահին որեւէ ձեւով չի կարող գոհացուցիչ լինել. Աբրահամյան

Ակնհայտորեն Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանի իշխանությունների աշխատանքը այս պահին որեւէ ձեւով չի կարող գոհացուցիչ լինել, առհասարակ տեսանելի չէ, թե ինչ աշխատանք է տարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ավելին, ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե այս պահին Արցախը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, խոսի, ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանը որեւէ լուրջ քայլ քաղաքական առումով չի գործադրում: Արցախի անելիքները շատ սահմանափակ են այս իրավիճակում, որովհետեւ ամենատարբեր փուլերում Արցախի համար հիմնական խողովակները եղել են Հայաստանի, Հայաստանի բարեկամ երկրների միջոցով, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն իրենք են գործընթացից հետ կանգնել, այլեւ սահմանափակել են այն արդյունավետ  խողովակները, որոնք գործել են ի նպաստ Հայաստանի ու Արցախի»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունից. «ՀՀ իշխանությունը ոչ միայն դրա մասին պարզ հնչեցնում է, այլ իշխղ ուժի տարբեր պատգամավորներ շատ ավելի ծայրահեղ որակումներով են դա ներկայացնում: Մասնավորապես, իշխող ուժի պատգամավորներից մեկը հայտարարում է, որ իրենք նույնիսկ Հայաստանը չեն կարողանում պաշտպանել, այդ դեպքում իրենց որեւէ պահանջ չպետք է լինի Արցախը պաշտպանելու վերաբերյալ»,-ասաց նա:

  • Կիսվել: