չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԿԸՀ-ն մերժեց Մարուքյանի դիմումը․ Արման Բաբաջանյանի մանդատը չի հանձնվի ԼՀԿ-ին

ԿԸՀ-ն մերժեց Մարուքյանի դիմումը․ Արման Բաբաջանյանի մանդատը չի հանձնվի ԼՀԿ-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:

Նշենք, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

  • Կիսվել: