չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Կրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետ

Կրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների հետ: 

Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահի հետ և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:

  • Կիսվել: