չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար

Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար

Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու: Այս մասին այսօր րագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։

«Հայաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ և մենք ունենք զրո փաստ այն մասին, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացներում: Ամեն դեպքում, նախկինում եղած անախորժ իրավիճակներից ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, հասարակության շրջանում անհանդուրժողականություն, ատելություն չկա:

«Կարող ենք դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ նման բան գրեթե չկա: Այդ ատելությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  

  • Կիսվել: