շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են․ Արցախի նախագահը՝ լրտեսներին մահապատժի ենթարկելու առաջարկին

Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են․ Արցախի նախագահը՝ լրտեսներին մահապատժի ենթարկելու առաջարկին

Լինելու է օրենսդրական փոփոխություն, խստացում, տուգանքը դառնալու է ազատազրկում, ազատազրկման չափերն ավելանալու են: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրտեսության ու դավաճանության դեպքերին, որոնց թիվն ավելացել է:

Հարցին, թե ժամանակը չէ՞ նրանց նկատմամբ մահապատիժ կիրռելու, Արայիկ Հարությունյանը ժպտալով արձագանքեց. «Քանի որ մեր բանտերի հնարավորությունները սահմանափակ են, ինչ-որ մի մեխանիզմ պետք է մտածենք»:

Արցախի նախագահը ճիշտ չի համարում այդ քայլը՝ նշելով, որ այդ մարդիկ մոլորված մարդիկ են․«Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են, մոլորված, խաբվծ, ուղեղը լվացված:Մարդը փողի դիմաց վերլուծություն է տալիս Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ չհասկանալով, որ անվճար ոչ մի բան չկա աշխարհում: Ավելի շատ ուշադրություն են դարձնում ինֆորմացիա քաղել մեր առօրյայից, հասկանալու, թե որտեղ ունենք խնդիրներ, որպեսզի խորացնեն այդ խնդիրները, քան իմանան, թե որտեղ է գտնվում այսինչ զորամասը, քանի որ իրենք այդ զորամասը գտնելու խնդիր չունեն, վերեւից նայում են:  Նրանց խնդիրն է հասկանալ մեր ներքաղաքական խնդիրները եւ պառակտեն մեզ»:

  • Կիսվել: