շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում. Արցախի նախագահ

Իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում. Արցախի նախագահ

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները  հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։

Հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նախ ասել է, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն մեկն է, որ գտնվում է Հայաստանում՝ Արցախի ԱԳ նախարարը։

՛՛Դա իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում՝ հաշվի առնելով իրավիճակը։

Իրականում մտածում եմ, որ մենք շատ խիստ որոշումներ պետք է կայացնենք։ ԱԱԾ-ին հանձնարարել եմ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բաժնի պետերից մինչև նախագահ... կա հիմնավորում, որ բացակայում են, կա չհիմնավորվածություն, որ  ընտանիքի անդամներին տեղափոխել են. դա գնահատվելու է ոչ արդյունավետ, և իմ կողմից լինելու են որոշումներ։

Երկրորդը՝ դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին՝ շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու: Նրանք, ովքեր թողել են երկիրը, այսօր վարձակալությամբ թողել իրենց գույքը, ստանում են եկամուտներ... Այս բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնենք: Չեմ կարող ասել՝ ինչ ենք անելու, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց նկատմամբ լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամուտի հնարավորությունից, հնարավոր է՝ պետականացնել գույքը, ընդհուպ՝ եթե պետք լինի՝ բնակարանը... Բնակարանների հետ կապված՝ ժամանակին եղել է խոսակցություն, մարդիկ կամավոր տրամադրել են, և մենք կունենանք նման պետական մարմին... Ամենաշատը ինձ դիմում են բնակարանի հարցով: Այդ որ գոռգոռում են՝ խուճապ է, մարդիկ փախչում են, ես հայտարարում եմ՝ ամենաշատը ինձ դիմում են բնակարանային խնդիրների կապակցությամբ: 

Նախ՝ ով ուզում է գնալ, թող գնա, խուճապ մի առաջացրել, ժողովուրդն ուզում է ապրել այստեղ...՛՛,-ասաց Արցախի նախագահը:

 

 

  • Կիսվել: