ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան. Արարատ Միրզոյան

Կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում քննարկվում է արտակարգ դրության ընթացքում դիմակ կրելու պահանջի մասին հարցը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի շարք հարցեր լսելուց հետո ասաց. «Եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ո՞վ ում է խաբում։

 «Այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում է՝ ես այսօր վաճառողին խաբել եմ: Հարցնում է՝ ոնց, ասում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար: Դուք ասում եք, որ դիմակ կրելն այս պարագայում պարտադիր է, բայց կարող է դեմքին չլինել, բայց պայուսակում լինել, բայց ինչ-որ ռեստորան մտնելիս կարող է չլինել, որովհետև այնտեղ ներսում պարտադիր չէ… ժողովուրդ ջան, յուրաքանչյուր հնարամիտ մարդ կարող է անվերջ մտածի իրավիճակ, թե ինչպես ինքը խուսափի պատժվելուց, շրջանցի այս կարգավորումները»,- նշեց նա։

Սակայն ԱԺ նախագահը դրա իմաստը չի հասկանում.

«Հիմա հասկանանք՝ հնարավոր է շրջանցել, բայց իմա՞ստը: Էս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց: Կառավարությունն անում է, որ այդ մարդկանց պաշտպանի: Այո, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ այս դիմակն օգնում է, թե՞ չէ: Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպությունները ասում են՝ օգնում է դիմակը, երեքշաբթի օրերն ասում են՝ չէ, ոնց որ չի օգնում։ Ոչ մեկ չգիտի աշխարհում, բայց փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնի փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահի խոսքով, կառավարությունը պետք է ունենա գործիքներ, որպեսզի արտակարգ դրության ընթացքում սահմանած կանոններն իրագործվեն։

«Մի գործիքը պատիժն է, բայց տեսնում ենք, որ համատարած 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ: Եվ երբ 10 հազար դրամ է սահմանվում դիմակ չունենալու տուգանքը, ինչն իմ կարծիքով, նրա համար, որ կառավարությունը մտադիր է լայնորեն կիրառել այս պատիժը։ Այո, մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է: Եվ դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա: Սրա մասին է ընդամնեը խոսքը։ Մեկին համոզելով, մեկին խնդրելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին։ Եվ վերջում, այո, ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի, որպեսզի դիմակների գները կարգավորվեն և սահմանվեն սահմանաչափեր»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: