երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ. Աբդոլլահիան

Կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Հանդիպեցի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանի հետ։ Ես ընդգծեցի, որ կովկասյան ճգնաժամը կարող է լուծվել այս տարածաշրջանի դերակատարների և հարևանների մասնակցությամբ՝ «3+3»-ի շրջանակում:

Մտահոգություն հայտնելով Ղարաբաղից փախստականների իրավիճակի վերաբերյալ՝ ես հայտնեցի Իրանի՝ մարդասիրական օգնություն ուղարկելու պատրաստակամությունը»,- գրել է ԻԻՀ արտգործնախարարը:

  • Կիսվել: