չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Կոռուպցիայի դեմ խոսել եմ և նախկինում և հիմա․ որևէ կարգավիճակ ինձ չի ստիպում, որ լռեմ կոռուպցիոն երևույթների մասին, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր․ Տիգրանյան

Կոռուպցիայի դեմ խոսել եմ և նախկինում և հիմա․ որևէ կարգավիճակ ինձ չի ստիպում, որ լռեմ կոռուպցիոն երևույթների մասին, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր․ Տիգրանյան

«Կոռուպցիայի դեմ խոսել եմ և նախկինում և հիմա․ որևէ կարգավիճակ ինձ չի ստիպում, որ լռեմ կոռուպցիոն երևույթների մասին, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Նշված օրինակում, ես որքան տեղյակ եմ՝ այդ բնակարանը ձեռք է բերվել բանկի միջոցով տրված հիփոթեքով»,- խորհրդարանական ճեպազրույցերի ընթացքում լրագրողը ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին հարց ուղղեց մամուլում շրջանառվող այն տեղեկության վերաբերյալ, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  թանկարժեք բնակարան է ձեռք բերել ,դրա շուկայական արժեքի վերաբերյալ էլ շատ քննարկումներ եղան ։

«Շուկայական արժեքը կարելի է հստակ ճշտել,մանավանդ, որ պաշտոնատար անձը հայտարարատու սուբյեկտ է, հետևաբար, նրա գույքի և եկամուտների հայտարարագրումը  պարզ, հրապարակման ենթակա փաստաթուղթ է և կարող են բոլորը տեսնել»,- նշեց պատգամավորը։  

  • Կիսվել: