չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Կորոնավիրուսով են վարակվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

Կորոնավիրուսով են վարակվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիկտոր Ենգիբարյանը վարակվել են կորոնավիրուսով: 

Վիկտոր Ենգիբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« Սիրելը ընկերներ,
երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։
Առողջ եղեք»։

 
 

 

 

  • Կիսվել: