շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացել է պատմաբան Համլետ Գեւորգյանը

Կորոնավիրուսից մահացել է պատմաբան Համլետ Գեւորգյանը

Կորոնավիրուսից վախճանվել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գևորգյանը: Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։
«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր նեռառում։
Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»,-գրել է նա:

  • Կիսվել: