Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն Առողջապահության նախարարության գործը չէ. նախարար
Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն Առողջապահության նախարարության գործը չէ, այն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գործն է: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքներն ու շարունակում են անել:
«այաստանում կորոնավիրուսով վարակված ու դժբախտաբար մահացած քաղաքացիների տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգն արել է ավելին, քան՝ կարող էր՝ հաշվի առնելով առողջապահությանը վերջին տասնամյակներին հատկացված ֆինանսական միջոցներն ու առողջապահությունը։ Առողջապահության ոլորտին ու մեր նախարարաությանը տրված գնահատականը չի կարող լինել այլ, քան՝ բավարար, կամ՝ լավ՝ իմ ասած երևույթները հաշվի առնելով»,- հավելեց նախարարը։


