չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոռեկտ չէ այս տարվա մահերը համեմատել անցյալ տարվա մահերի հետ․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին և ոչ միայն

Կոռեկտ չէ այս տարվա մահերը համեմատել անցյալ տարվա մահերի հետ․ ԵՊԲՀ ռեկտորը՝ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին և ոչ միայն

Կոռեկտ չէ այս տարվա մահերը համեմատել անցյալ տարվա մահերի հետ՝ նշելով, թե նախորդ տարի ավելի բացասական պատկեր է եղել: Այս մասին այսօր կորոնավիրուսի մասին մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Մուրադյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի նախօրեին ճեպազրույցի ժամանակ արված համեմատությունը մարդկանց շփոթության մեջ է գցում:

«Չէ՞ որ մենք համեմատում ենք կարանտինի պայմաններում եղած մահերի թիվը: Մենք բարձր գին ենք վճարել այս տարի նրա համար, որ նվազ լինի այդ թիվը, չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները»,- նշել է Մուրադյանը:

Խոսելով որոշ մասնագետների պնդումների մասին թե համավարակ չկա, վիճակը ծանր չէ և հարցին՝ ի վերջո, այդ մարդիկ ստո՞ւմ են, Մուրադյանը պատասխանեց․

«Բժշկությունը, առարկայական քննարկումներից չպետք է վերածվեն ցինիզմի: Ռեանիմացիաները լեփ-լեցուն են, և մեր բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաև արցունք է ձևավորում, չեմ կարծում, որ առհասարակ կարելի է սա քննարկման առարկա սարքել և ասել՝ սա թատրոն է, և ռեանիմացիաներում, հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում: Այո, խնդիր կա, և պետք է դադարեցնել այդ քննարկումների դաշտը, որ մենք կարծես բնականոն կյանքով ապրում ենք, և մեզ փորձում են հասցնել կեղծ ինֆորմացիոն դաշտ»։

Նրա խոսքով՝ թեև այս պահի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսից մահացությունը 6 տոկոս է կազմում, սակայն խնդիր կա այն առումով, որ մի մասի մոտ վարակն անցնում է ասիմպտոմ, նրանք ուղղակի չեն գրանցվում, չեն դիմում, երկրում կա դիմելիության, թեստավորման խնդիր: 


  • Կիսվել: