Կոնգրեսական Ջեքի Սփիերը Բայդենի վարչակազմին կոչ է արել վերաներգրավվել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներում և առաջնահերթությունների շարքում դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը՝ ապահովելու համար «կայուն խաղաղություն, ինչը կօգնի Արցախի բնակչությանն իր համայնքները վերակառուցելու գործում, կպաշտպանի ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»:
Կոնգրեսականի հայտարարությունը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Հպարտ եմ միանալու հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներին և ավելի քան 100 գործընկերներիս, որոնք Բայդենի վարչակազմին կոչ են արել առաջնահերթությունների շարքում դիտարկել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Ինձ ոգեշնչել են նախագահ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի նախկին հայտարարությունները՝ հաջակցություն Արցախում կայուն խաղաղության հաստատման:
ԱՄՆ-ն պետք է արագ գործի և կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում, որն ուղղված է երկարատև խաղաղության հաստատմանը, ինչն, իր հերթին, կօգնի Արցախի բնակչությանը վերակառուցել իրենց համայնքները, կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»,- ասել է Սփիերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին Բայդենի վարչակազմին ուղղված կոչով նախօրեին հանդես է եկել դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Լանգևինը՝ ոգեկոչելով Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի զոհերի հիշատակը: