Коммерсантъ-ը ֆոտոշարքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հարձակմանն ու երևանյան ցույցերին
Ռուսական Коммерсантъ պարբերականը ֆոտոշարքով անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիային, որը Բաքուն ներկայացրել էորպես, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություն»՝ «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։
Ֆոտոշարքում Արցախում արված կադրերից բացի ներկայացված են Երևանում Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հակակառավարական ցույցերից լուսանկարներ: