կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կոմանդոսի անունը մնացել է հավերժական դաջված մեր սերունդների սրտերում ու մտքերում, և այդ կենսագրությունն էլ է գողացված. Բագրատ Սրբազան

Կոմանդոսի անունը մնացել է հավերժական դաջված մեր սերունդների սրտերում ու մտքերում, և այդ կենսագրությունն էլ է գողացված. Բագրատ Սրբազան

Այսօր մեր լեգենդար հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է։ Եվս մի գողացված կենսագրություններից մեկը։ Մարդ, որը փառահեղ մարտական ճանապարհ է անցել, հերոսացում և արժանապատվություն է պարգևել մեր ազգին, հատկապես Շուշիի ազատագրումով։ Իր անունը մնացել է հավերժական դաջված մեր սերունդների սրտերում ու մտքերում ,և այդ կենսագրությունն էլ է գողացված։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ ասաց Բագրատ Սրբազանը:

՛՛Մենք այսօր խոսում շնորհավորում ենք, խոսում ենք իր սխրանքների ու հայրենատեր լինելու մասին, բայց մեր ուղեղի մյուս կիսագունդը հիշեցնում է, թե ինչ է պատահել այդ ժառանգության հետ։
Կոմանդոսը մեկնեց որպես անհատապես հաղթանակած, բայց իր ժառանգությունը պարտված հրամանատար։ Սա ամենամեծ դժբախտությունն է ցանկացած հրամանատարի, զորավարի համար՛՛,-նշեց նա:

Բագրատ Սրբազանն իր խոսքում հիշատակեց նաև Շառլ Ազնավուրին, որի 100-ամյակը նույնպես այսօր է:

՛՛Ազնավուրը, ապրելով այլ միջավայրում,եղել է հայ ժողովրդի արժանավոր զավակը՛՛,-ասաց նա։
 
 

  • Կիսվել: