հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ և ՀՀ ԱԽ քարտուղարները քննարկեկ են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

ՀԱՊԿ և ՀՀ ԱԽ քարտուղարները քննարկեկ են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

2020 թվականի ապրիլի 1-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: