երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն հասնել տևական խաղաղության. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն հասնել տևական խաղաղության. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը:

ԼՂ հարցում, նրա խոսքով, ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է:

ԵԽ նախագահը, մասնավորապես, ասել է. «Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն տևական խաղաղության հասնել։ Նստաշրջանի քննարկվող հարցերից է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացումը: Մենք պետք է խոսենք երկրների հետ և ոչ թե երկրների մասին։

Երբեմն հարկավոր է անել և մեկը, և մյուսը։ Սակայն ամենալավ կապը երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ Ղարաբաղյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած իրավիճակում ամենակարևորը երկխոսությունն է»:

  • Կիսվել: