երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոչ ենք անում մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը․ Փաշինյան

Կոչ ենք անում մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը․ Փաշինյան

Անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` այդ քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։

Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ կոչ արեց գործընկերներին հարգել Հայաստան պետությունն ու ինքնիշխանությունը։

"Մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը",-նշեց վարչապետը:

  • Կիսվել: