հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Կլաարի հետ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը

Կլաարի հետ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:

  • Կիսվել: