շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Կիրանցում տեղադրված վրաններն այլևս չկան. բնակիչ

Կիրանցում տեղադրված վրաններն այլևս չկան. բնակիչ

Կիրանցում տեղադրված վրաններն այլևս չկան։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ վկայակոչելով բնակիչներից մեկի հայտնած տեղեկությունը։

Ըստ աղբյուրի՝ 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա։

Նշենք, որ Տավուշում ապրիլի 19-ից բողոքի ցույցեր ու ակցիաներ են անցկացվում, բնակիչները բողոքում են սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Երևանի ու Բաքվի ձեռք բերած համաձայնությանն դեմ:

  • Կիսվել: