երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կիրանց տանող ճանապարհը բացվել է

Կիրանց տանող ճանապարհը բացվել է

Ոստիկանները բացել են Կիրանց գյուղի երկու մուտքերը, սակայն շարունակուն են մնալ գյուղում: Ըստ էության, ականզերծման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Գյուղացիները դեռևս սպասողական վիճակում են, որպեսզի հասկանան, թե ի՞նչ է տեղի ունենալու հետո»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ երեկ վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր էին ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում։

 

  • Կիսվել: