կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

Խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը  տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» օրենքում  կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ: Տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

  • Կիսվել: