հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ ԶՈւ 4 զոհերի հիշատակը

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ ԶՈւ 4 զոհերի հիշատակը

Հուլիսի 15-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի մեկնարկից առաջ պատգամավորները րոպե լռությամբ հարգեցին չորս հայ զինծառայողների հիշատակը։

Արարողության ավարտից հետո խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց.

«Հավերժ փառք հերոսներին»:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զոհվել էին ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, ինչպես նաև կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։

  • Կիսվել: