երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամները

Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամները

Խորհրդարանում հյուրընկալվել են ԵՄ խորհրդի քաղաքական եւ անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամները:
 
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ բազմաշերտ համագործակցության խորացումը:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումների մասին:
 
Տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:
 
Կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը:

  • Կիսվել: