շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանական ընդդիմության հետ կոնսուլտացիաներ են տեղի ունենում. Մակունց

Խորհրդարանական ընդդիմության հետ կոնսուլտացիաներ են տեղի ունենում. Մակունց

Այս օրերին խորհրդարանական ընդդիմության հետ կոնսուլտացիաներ են տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 Մակունցն ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ վարչապետը նշել է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին և դրա համար անհրաժեշտ գործոնների մասին։

«Ես չունեմ տեղեկատվություն` ԲՀԿ-ի ղեկավարի հետ արդյոք եղել է հանդիպում թե ոչ: Իմ ունեցած տեղեկատվությամբ, չի եղել նման հանդիպում: Չեմ կարծում, որ ԼՀԿ ղեկավար պարոն Մարուքյանին հրավեր ուղարկված լիներ, իսկ ԲՀԿ ղեկավարին գնացած չլիներ: Թե այդ հանդիպումներն ու բանակցություններն ինչ արդյունք կտան, կտեղեկանանք բոլորս: Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք»,-ասաց Մակունցը:

  • Կիսվել: