կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խնդիրը, որը մենք մեր առջև դրել էինք, 100 %-ով կատարվել է, իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին. Վանեցյան

Խնդիրը, որը մենք մեր առջև դրել էինք, 100 %-ով կատարվել է, իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին. Վանեցյան

Այն խնդիրը, որը մենք մեր առջև դրել էինք առաջին փուլի համար, 100 %-ով կատարվել է, կա հստակ համաժողովրդական պահանջ, որ այս իշխանությունը պետք է հեռանա:Այս մասին անհնազանդության ակցիաների ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ իրենց գործողությունների նպատակն է ցույց տալ, որ գործող իշխանություններն այսօր իշխանությունը չունեն, իշխանությունը ժողովրդինն է

«Իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, մենք մեր խաղաղ անհնազանդության ակցիաներով հասնելու ենք մեր նպատակին»,-ասաց Վանեցյանը:

  • Կիսվել: