երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խաղաղությունը մեր մայրցամաքում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ. Ավստրիայի կանցլեր

Խաղաղությունը մեր մայրցամաքում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դեմ է հանդես եկել հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին նա ասել է Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Российская газета-ն:

Ըստ Կուրցի՝ պետք է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել. միայն այդպես մայրցամաքում կայուն խաղաղություն կհաստատվի:

՛՛Ես դեմ եմ լրացուցիչ պատժամիջոցներին որպես ինքնանպատակ: Ապաէսկալացում է անհրաժեշտ: Դա բարդ է, սակայն մշտական սրումն այն ուղին չէ, որով ցանկանում ենք առաջ գնալ»,-նշել է նա:

Կուրցի կարծիքով՝ այմ երկխոսության վրա խաղադրույք անելու ժամանակն է: Նա ասել է. ՛՛Խաղաղությունը մեր մայրցամաքում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ և ոչ թե այն ժամանակ, երբ մյուս երկրները գործում են նրա դեմ՛՛:

Քաղաքական գործիչը խոսե է նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, որի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանվել էին առաջին պատժամիջոցները 7 տարի առաջ: Այս առնչությամբ Ավստրիայի կանցլերը հույս է հայտնել, որ կհաջողվի խուսափել հակամարտության հետագա սրումից:

 

  • Կիսվել: