ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արևմուտքից առաջարկ չենք ստացել, Ռուսաստանից ստացել ենք և ընդունել. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արևմուտքից առաջարկ չենք ստացել, Ռուսաստանից ստացել ենք և ընդունել. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մենք Արեւմուտքից առաջարկ չենք ստացել, Ռուսաստանից ստացել ենք եւ ընդունել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արեւմուտքից առաջարկ չի եղել, որ բովանդակությամբ հակասի ռուսականին։ Պրագայում մենք պայմանավորվել ենք երկրների տարածքային ամբողջականությունը հաստատելու համար, սկզբունքորեն չի էլ եղել, որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Էլի կրկնեմ՝ Մադրիդյան սկզբունքներով տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունված է, ինքնորոշման մասին էլ անընդհատ ասում ենք։ Աղմուկ է բարձրացվում, որտեղ դետալների մասին խոսակցություն չկա, միայն վերնագիր է, տեքստը կորում է։ Մենք ինքնորոշում վերնագրի ներքո 30 տարի ապրել ենք, բայց դետալի մեջ չենք մտել։

Մենք նոր բան չենք ասում, ուղղակի խոսում ենք առավել դետալացված։ Ասում են՝ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, այո, ճանաչել է, որովհետեւ եթե մենք չճանաչենք, իրենք էլ մերը չեն ճանաչի։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ մենք առավոտից իրիկուն մտածում ենք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոնց դավաճանաբար ճանաչենք։ Գուցե չափազանցված թվա, բայց մենք գործնականում դելիմտացված սահման չենք ունեցել որպես անկախ պետություն։ Այն, ինչ իրավունքով պաշտպանված չէ, ժամանակավոր է, սա է խնդիրը՛՛:

  • Կիսվել: