ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ն պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

ԿԳՄՍՆ-ն պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ:

Նախարարաության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում:

Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ:

Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները:

Այս համատեքստում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք»:

  • Կիսվել: