շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել

ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անցորդներին գրքեր է նվիրել:

«Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ:

Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով մասնակցել են հայկական մի շարք հրատարակչություններ և գրատներ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», որից հետո զրուցել է երեխաների հետ, հարցեր տվել, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին»,- ասված էհաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: