երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույց. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույց. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։

«Նրանք միմյանց տեղեկացրել են Բելառուսում և Հայաստանում տիրող իրավիճակի մասին, քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում խնդրահարույց հարցեր։

Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր ուղիների մասին»,-ասվում է հաղորդագրությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: