չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Կարո՞ղ է դադարեցվել ՀՀ վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող ռուսական հեռուստաեթերի սփռումը. պատգամավորը՝ փոխնախարարին

Կարո՞ղ է դադարեցվել ՀՀ վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող ռուսական հեռուստաեթերի սփռումը. պատգամավորը՝ փոխնախարարին

ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի վավերացման նախագիծը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ եթե ռուսական հեռուստաեթերից Հայաստանի վերաբերյալ հնչում է ապատեղեկատվություն, համաձայնագրով կա՞ իրավասություն, որ Հայաստանը դադարեցնի նման տեղեկատվական միջոցի հեռարձակումը:

Գևորգ Մանթաշյանն էլ ասաց, թե տարբեր գործիքներ կան նման  հարցերին դիմակայելու համար, տվյալ համաձայնագիրը դրան ուղղված չէ. «Ընդհանրապես, այս համաձայնագրի տրամաբնության մեջ դրված է, որ երկու երկրների ազգային օրենսդրություններով են կաշկանդված կամ սահմանափակված  կողմերը: Եթե բանակցությունների արդյունքում այլ գործիքներ հնարավոր լինի կիրառել՝ կարելի է»։

  • Կիսվել: