շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
«Կարմիր բերետավորների»  արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան

«Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան

«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքերին:

«Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:

Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:

Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։ Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ»,- գրել է նա։

  • Կիսվել: