շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը. Քրիստինե Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը. Քրիստինե Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն, և դուք չեք կարողանում օգնել նրանց, դիմեք մեզ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին:

«Դուք մշտապես խոսել եք (դիմելով Նաիրա Զոհրաբյանին) մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքի բացառումից: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն, և դուք չեք կարողանում օգնել նրանց, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկների, որոնք այդ մարդուն ճիշտ ուղու վրա կդնեն:

Սա արդեն անթույլատրելի է, ձեր գործընկերն անցնում է բոլոր կարմիր գծերը, կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը»,- ասաց պատգամավորը: 

  • Կիսվել: