կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ՛՛:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում:

  • Կիսվել: