կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն ՀՀ-ի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. Ալեն Սիմոնյան

Կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն ՀՀ-ի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. Ալեն Սիմոնյան

Այսօր ՀՀ և ՌԴ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակումԱյս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես կարող եմ ասել, որ համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա թերևս բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի, որը շատ կարևոր է այսօր»,-ասաց Սիմոնյանը:

Անդարադռանլով Արցախի ճանաչման հարցին, Սիմոնյանը հայտնեց, որ մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի մանրամասների հետ կապված․

«Մենք մշտապես բաց ենք եղել, և որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում մեր հանրության հետ մաքսիմալ բաց ենք լինելու, որովհետև վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է այսօր պատերազմի իրավիճակում։ Պարզ է, որ անկախացումը բոլորիս համար ամենակարևոր հարցն է, մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք, և գնալու ենք ու գնում ենք Արցախի ճանաչման ճանապարհով: Նույնիսկ ամենացածր մակարդակի շփումներում այդ հարցը բարձրացնում ենք, բայց շատ կարևոր է, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից, և դրան հետևեն կոնկրետ իրավական քայլեր. չլինի ուղղակի ինչ-որ գործողություն, որը կվատթարացնի»,-ասաց նա՝ հավելելով, թե այդ հարցը քննարկման մեջ է և օրհասական է:

 

  • Կիսվել: