շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 22-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

 Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

  • Կիսվել: