ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունում տեղի կունենան փոխատեղումներ

Կառավարությունում տեղի կունենան փոխատեղումներ

Առաջիկայում կառավարությումում տեղի կունենան փոխատեղումներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնում են իշխանական իր աղբյուրները, մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա կառավարության աշվատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերվում է նրան, թե ով կնշանակվի առողջապահության նախարար, ապա իշխանական օղակներում այս պահին քննարկվում է Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը։ Սակայն այս մասով դեռ վերջնական որոշում չկա։

  • Կիսվել: