ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարության նիստին անդարդարձ կատարվեց Standard&Poors վարկանշային գործակալության՝ Հայաստանին տրված վարկանիշին

Կառավարության նիստին անդարդարձ կատարվեց Standard&Poors վարկանշային գործակալության՝ Հայաստանին տրված վարկանիշին

Երեկ հայտնի դարձավ, որ Standard&Poors վարկանշային գործակալությունը առաջին անգամ վարկանիշ է շնորհել Հայաստանին եւ երեկվանից քննարկվում է այդ լուրը լայնորեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին բացատրել, թե դա ինչ է նշանակում:

Նախարարը նշեց, որ Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

«Առաջին տարին է նաեւ, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody's»-ը, Fitch-տը եւ Standard&Poors-ը: Standard&Poors-ի առաձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն սահմանել է նաեւ փոխանցմաբն եւ փոխարկելիության գնահատական, ինչը կարեւոր է մասնավոր հատվածի համար: Այն սահմանվել է  «BB-», ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ: Standard&Poors-ի կողմից տրված գնահատականը նշանակում է, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են եւ առաջիկա 12 ամիսների  ընթացքում կարող են բերել ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման:

Standard&Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման:

Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն  գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը:

Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի:

Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով»,-ասաց նախարարը:

Իր hերթին վարչապետը նշեց, որ այս վարկանշման արդյունքում Հայաստանի ընկերությունները դրսից ավելի էժան վարկեր կստանան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: