կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության խնդիրն է բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում․ Փաշինյան

Կառավարության խնդիրն է բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17-ին անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կառավարության նիստի ժամանակ ընդգծեց. «Կառավարության խնդիրն է ԿԸՀ-ին, ընտրական մարմիններին աջակցել ընտրությունների պատշաճ ապահովման գործում և ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունն ու բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում»։

  • Կիսվել: