երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները. ռուս փորձագետը՝ Փաշինյանի հաղթելու հավանականության մասին

Ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները. ռուս փորձագետը՝ Փաշինյանի հաղթելու հավանականության մասին

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, «Վալդայ» քննարկումների ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծիք է հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ամենայն հավանականությամբ, կհաղթի հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում:

«Եթե արտասովոր ոչինչ չպատահի, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, ոչ այնքան վստահ, ինչպես նախորդ ընտրություններում, սակայն կհաղթի»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ընդգծել է Պրիտչինը:

«Նա միայն ձևականորեն է հրաժարական ներկայացնում վարչապետի պաշտոնից, քանի որ նա վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները»,- նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ մրցակիցների դեմ Փաշինյանի առավելությունններից մեկը փողոցային ակցիաներ մոբիլիզացնելու և «փողոցի» հետ երկխոսություն վարելու կարողությունն է:

Սակայն վերլուծաբանը կարծում է, որ ընտրությունների արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ անսպասելի իրադարձությունները, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի ներքին իրավիճակում, այնպես էլ հայ-ադրբեջանական ուղղությամբ: «Իրավիճակը բավականին լարված է: Բաքուն նույնպես բավականին կոշտ հայտարարություններ է անում, և այստեղ չի կարելի ասել, որ իրավիճակը կայուն է»,- եզրափակել է մասնագետը:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: