երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կառավարական առանձնատան վերաբերյալ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ՊՈԱԿ-ում ուսումնասիրությունները․ Աղաջանյան

Կառավարական առանձնատան վերաբերյալ ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ՊՈԱԿ-ում ուսումնասիրությունները․ Աղաջանյան

Վարչապետի առանձնատան ՊՈԱԿ-ի հետ կապված կային որոշակի չարաշահման ռիսկեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ տեղեկատվությունը ստանալուն պես դիմել է ՊՎԾ, որ ստուգումներ իրականացնեն տվյալ ՊՈԱԿ-ում, նշված ռիսկերի առկայության պարագայում նախաձեռնեն գործողություն, մասնավորապես՝ ընթացք տան, դիմեն իրավապահներին:

Նա նաև նշեց, որ այդ աղմուկի վերաբերյալ իր գրառումը դրա վերաբերյալ հերքում չէր, այլ՝ պարզաբանում։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում հայտնվել էր մի նյութ, ըստ որի՝ մի քանի միլիոնի չարաշահումներ են հայտնաբերվել վարչապետի առանձնատան վերանորոգման աշխատանքներում։

Տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է քրեական գործ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ: 

 

  • Կիսվել: